Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Զենիթ» – «Ռոստով» խաղում «Զենիթ»-ի բրազիլացի աստղ Հալկը վնասվածք է ստացել: Այդ մասին այսօր խոսել է թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին:
«Բավական շուտ է խոսել Հալկի վնասվածքի ախտորոշման մասին: Վաղը նա հետազոտություն կանցնի: Խնդիրներ կան ծնկատակի ջլի հատվածում»,- ասել է Սպալետին:







































