Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարությունն իր երկրի կանանց աշխատանքի կտեղավորի ավելի քան 110 դեսպանատներում, գլխավոր հյուպատոսություններում, միջազգային ներկայացուցչություններում: Այս մասին է այսօր գրում Alarabiya հրատարակությունը:
Թեկնածուներին ներկայացվող պահանջները բարձր են. բակալավրի կամ մագիստրոսի աստիճան՝ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, իրավունք, ԶԼՄ-ներ, բիզնես կազմակերպում, ռազմավարական ծրագրավորում, ռիսկերի կառավարում, ֆինանսների և էկոնոմիկայի կառավարում, միջազգային առևտուր, անգլերեն և ֆրանսերեն լեզուներ մասնագիտությունների գծով:
Ավելի վաղ նախարարությունն արդեն աշխատանք էր տվել բարձրագույն կրթություն ունեցող և իրենց ոլորտում լավ մասնագետներ համարվող 46 կանանց:











































