Ֆրանսիացի թենիսիստ Ժիլ Սիմոնը Ֆրանսիայում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի քառորդ եզրափակիչում պարտության է մատնել չեխ թենիսիստ Թոմաշ Բերդիխին:
Սիմոնը հաղթել է 6:4, 6:4 հաշվով: Նշենք, որ մրցապայքարը տևել է 1 ժամ 51 րոպե:
Այսպիսով՝ Սիմոնը դառնում է կիսաեզրափակչի առաջին մասնակիցը:









































