Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այն հայտարարությունը, թե պետական ծախսերի կրճատման համար նախագահը պետք է լքի նախագահական նստավայրը և տեղափոխվի կառավարական գրասենյակի շենք.
«Այն շինությունը, որում գործում է նախագահի աշխատակազմը, չի հանդիսանում քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի սեփականությունը: Դա Վրաստանի նախագահի աշխատակազմն է: Տարբեր պետհիմնարկների նորմալ գործունեությունը հանդիսանում է բոլոր քաղաքակիրթ երկրների ժողովրդավարության տարրերից մեկը»:
Միխեիլ Սաակաշվիլին անձամբ դեռ չի մեկնաբանել Բիձինա Իվանիշվիլիի այդ կոչը:









































