ՌԴ նախագահ Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններ կվարեն նոյեմբերի 16-ին` Մոսկվայում: RIA Novosti-ի փոխանցմամբ` այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Նոյեմբերի 16-ին Մոսկվայում տեղի կունենա ռուս-գերմանական միջպետական խորհրդատվությունների բարձր մակարդակով 14-րդ փուլը՝ Վլադիմիր Պուտինի ու ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վերջիններս կմասնակցեն նաև Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքացիական հասարակությունների ֆորումի «Պետերբուրգյան երկխոսություն» նիստին:








































