Թուրինի «Յուվենթուս»-ը շարունակում է եղանակներ որոնել՝ կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային ընտրանու հարձակվող Դավիդ Վիլյայի հետ գործարք կնքելու համար:
Իտալական կողմը սույն թվականի ամռանն արդեն պաշտոնական առաջարկ արել է իսպանացուն(այդ ժամանակ Վիլյան, ի դեպ, վնասվածք ուներ-խմբ.), սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել Իտալիա:
Ինչպես երևում է, նա չի կարողանում տեղ գտնել թիմի մեկնարկային կազմում, իսկ Վիլյան չի ցանկանում մնալ պահեստային ֆուտբոլիստ:
Ինչպես տեղեկացնում է El Mundo Deportivo-ն, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յուվենթուս»-ը ևս մեկ պաշտոնական առաջարկ է անելու «Բարսելոնա»-ին՝ Վիլյայի տրանսֆերը գնելու համար:





































