ԱՄՆ-ը անհրաժեշտ չի համարում Սիրիայում իրադրության կարգավորմանն ուղղված ժնևյան բանակցությունների երրորդ փուլի անցկացումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Ժնևում բանակցությունների երկու ռաունդ ենք ունեցել, և մենք չենք պատրաստվում անցկացնել երրորդը, քանի դեռ ռեժիմը չի նստի սեղանի շուրջ և չի խոսի իրական խնդիրների մասին, որոնք պետք է քննարկել»,- ասել է Հարֆը:
Նրա կարծիքով՝ բանակցություններում առաջընթացի հասնել չի հաջողվել հենց սիրիական իշխանությունների պատճառով:








































