Google-ը պատրաստվում է ընդլայնել Google Wallet ծառայությունը պլաստիկ քարտով, որի միջոցով հնարավոր կլինի գնումներ կատարել խանութների 3 տերմինալների վրա, որտեղ բացակայում է NFC տեխնոլոգիան:
Այսպես, ІТ-հսկան առաջարկում է օգտագործել պլաստիկ քարտ, որը կապված կլինի օգտատիրոջ սմարթֆոնի Google Wallet հավելվածին, որտեղ նա կարող է գրանցել իրական պլաստիկ քարտի մասին տեղեկությունը, ապա այդտեղից օգտագործել գումարները` գնումներ կատարելու համար
Այսկերպ ծառայության միջոցով գումարները դուրս կբերվեն քարտով: Սմարթֆոնի հավելվածի օգնությամբ կարող է ծառայությունը դադարեցվել ցանկացած պահի:
Որոշման առանցքային առավելությունն այն է, որ օգտատերը կկարողանա իր բոլոր իրական պլաստիկ քարտերը դնել սերվերի պրոֆիլի մեջ, և այլևս դրանք իր հետ չկրել:
Բացի այդ՝ տեխնոլոգիական ընկերությունը խոստանում է շուրջօրյա պաշտպանություն:
Հարկ է նշել, որ նման սարքերի տարածումը բավական դանդաղ է ընթանում: Մասնագետները կարծում են, որ մոտակա տարիների NFC-ը կզարգանա բավական դանդաղ տեմպերով:
Այսպես, Apple կորպորացիան իր բջջային սարքերում դեռ չի որոշել անցնել NFC տեխնոլոգիային:











































