Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն ավարտել է այցը Վրաստան։ Վերջին հանդիպումը Միացյալ Թագավորության արտգործնախարարն անցկացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, տեղեկացնում է apsny.ge–ն։
Իրակլի Ղարիբաշվիլիի հետ աշխատանքային ճաշկերույթից հետո Ուիլյամ Հայգը ամփոփել է իր այցը Վրաստան և նշել, որ վարչապետի հետ տեղի է ունեցել բեղմնավոր հանդիպում։
«Մենք դիտարկեցինք Վրաստանի հարաբերությունները Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ։ Մեծ Բրիտանիան խիստ կողմնակից է Վրաստանի եվրաատլանտական ինտեգրման ու կողմնորոշման։ Մենք սպասում ենք Վրաստանի ու Եվրամիության միջև խոր և համընդգրկուն առևտրային տարածքի մասին ասոցացման համաձայնագրի ստորագրմանը։ Մենք քննարկեցինք նաև տարածաշրջանային զարգացումը, Ռուսաստանի հետ հարաբերությունները և Ուկրաինայի ապագա նախագահական ընտրությունները»,- ասել է Հեյգը։








































