Հայտնի է, որ կարմրամազ մարդիկ ընդգրկվում են մաշկի քաղցկեղի վտանգին ենթակա անձանց ցուցակում, քանի որ նրանք բաց մաշկ ունեն և ճառագայթումից բնական պաշտպանությունը քիչ է: Սակայն վերջերս Մասաչուսեթսի հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ մաշկի պիգմենտը առաջացնում է մելանոմա, հաղորդում է The Daily Mail-ը:
Բժիշկ Դևիդ Ֆիշերը կարծում է, որ այս բացահայտման շնորհիվ հնարավոր է ավելի լավ հասկանալ քաղցկեղի առաջացման մեխանիզմը և ստեղծել նոր արևապաշտպան միջոցներ, որոնք անմիջականորեն կազդեն պիգմենտի վրա̀ միաժամանակ պաշտպանելով ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Սակայն քաղցկեղը հաճախ առաջանում է մարմնի̀ արևից ծածկված հատվածներում:
Փորձարկումների արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ քաղցկեղի առաջացման համար մեղավոր է պիգմենտը, և միայն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելը բավարար չէ:









































