Գիտնականները պարզել են, որ մաթմատիկան կարող է ֆիզիկական ցավ առաջացնել, հաղորդում է MedDaily-ն: Եթե մաթեմատիկական հանձնարարություններ կատարելիս մարդը սկսում է նյարդայնանալ, նրա մոտ միանում են ուղեղի՝ ֆիզիկական ցավի համար պատասխանատու գոտիները:
Վախը, մինչ մաթեմատիկական հաշվարկները, կարող է իսկական ցավ պատճառել մարդուն: Երբեմն նմանօրինակ ռեակցիա է գրանցվում նաև հոգեբանական սթրեսի այլ տեսակների՝ սոցիալական թշնամանքի կամ հարաբերությունների տրավմատիկ խզման դեպքում:
Չիկագոյի համալսարանի փորձագետներին մտահոգել է հենց ցավային ռեակցիան՝ զուգորդված վախեցնող իրադարձության ակնկալիքով: Որքան մարդը նյարդայնանում է, այնքան բարձրանում է ներոնային ակտիվությունը: Դա ապացուցվել է փորձերի և ուղեղի սքանավորման արդյունքում:
Սրանով է բացատրվում այն, թե ինչու որոշ մարդիկ ի վիճակի չեն կատարելու մաթեմատիկական հանձնարարություններ: Հայտնի է նաև, որ վախը արգելակում է ուղեղի աշխատանքը՝ դանդաղեցնելով ինֆորմացիայի մշակումը:







































