Էստոնիայի հարավարևելյան Տարտու քաղաքում առաջին դասարանցին իր համադասարանցու մեջքին դանակով վնասվածք է հասցրել, քանի որ, նրա կարծիքով, տուժողի երկարաճիտք կոշիկները սարսափելի են եղել: Այս մասին հայտնում է Delfi էստոնական պորտալը:
Հաղորդվում է, որ տեղի Գեղարվեստի գիմնազիայում տղան դպրոց էր գնացել նոր, տաք ձմեռային երկարաճիտք կոշիկներով, որոնք աչքի են ընկել: Համադասարանցիները սկսել են ծաղրել նրան ՝ նրա կոշիկները համարելով «ծերունական»: Հաջորդ օրը, տղայի խոսքով, համադասարանցին պլաստիկ դանակով այնպես է կտրվածք արել, որ հագուստը պատռվել է, մեջքից արյուն հոսել:
Պատմությունը բացահայտվել է, երբ տղայի մայրը նկատել է նրա վերնաշապիկի կտրվածքը, ապա նաև՝ մեջքի քերծվածքը: Մայրը պատմել է, որ իրենց զարմացրել է ուսուցիչների վերաբերմունքը. երեխային ասել են, որ նա պետք է թույլ չգտնվի և անձամբ նրանց պատասխան տա:
REGNUM գործակալության փոխանցմամբ՝ դպրոցական բռնության թեման Էստոնիայում բավականին արծարծվող է: Թեման տեղ է գտել նաև տեղի կինոարդյունաբերությունում:










































