«Ամեն ինչ այդքան վատ չէ: Խնդիրներ կան, բայց տարեկան 250 դոլար ենք ֆինանսավորում մեկ աշակերտի հաշվով. ուրիշ նման պետություն չկա, որում այդքան լինի ֆինանսավորումը: Հատկացված ռեսուրսների շրջանակներում բեկումնային փոփոխություններ ակնկալելը սխալ է, բայց ասել, որ փոփոխություններ չկան, ևս սխալ է»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա՝ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն ունի ամենաբարձր ցիտման ինդեքսը:
Պատգամավորներ Էդմոն Մարուքյանի ու Արծվիկ Մինասյանի խոսքով` իրենք պահանջում են համակարգի օպտիմալացում և արժանապատիվ ֆինանսավորում: «50-60 հազար դրամ աշխատավարձով չեք կարող գիտութուն զարգացնել»,- ասաց Ա. Մինասյանը՝ առաջարկելով վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում ապահովել այն հարկատուների համար, որոնք իրենց արտադրությունում կապահովեն գիտական ներուժի 20% ներդրում. «Գիտնականներին մենք նեղացնելու իրավունք չունենք»,- նկատեց Ա. Մինասյանը:
Ա. Աշոտյանը հայտարարեց, թե մաքսիմալը քամել են ու քամում են այդ համակարգից, բայց այսօրվա համակարգը նոր տեսլականի ներքո փոփոխության կարիք ունի, և Ա. Մինասյանին առաջարկեց մասնակցել այս ուղղությամբ տարվող օրենսդրական նախաձեռնության մշակմանը:











































