Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հայտարարեց, որ խնդիրներ չունի իր թիմակցի՝ Դավիդ Վիլյայի հետ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստները Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում կայացած «Գրանադա»-ի հետ խաղում թեթևակի բախում ունեցան խաղադաշտում.
«ԶԼՄ-ներն ուռճացրել են տեղի ունեցածը: Այն մնաց խաղադաշտի սահմաններում: Հիանալի հարաբերություններ ունեմ Դավիդի հետ: Այլ կերպ չի կարող լինել: Վիլյան հիանալի անձնավորություն է: Նույնը կարող եմ ասել նաև մյուս թիմակիցներիս մասին»,- հայտարարեց Մեսսին:







































