Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է շրջանառվող տեղեկությունները, ըստ որի՝ ընթացիկ մրցաշրջանից հետո գլխավորելու է ֆրանսիական ակումբ:
«Միշտ լսում ենք տարատեսակ ասեկոսեներ: Ինչպես միշտ, ստիպված պետք է պատասխանեմ դրանց:
Երբեք չեմ բանակցել «Մոնակո»-ի հետ: Ոչ մի այլ ակումբի հետ բանակցություններ չեմ վարել: Գործող պայմանագիր ունեմ «Ռեալ»-ի հետ:
Ինձ համար կարևորը «Ռեալ»-ն է, Իսպանիայի առաջնությունն ու Չեմպիոնների Լիգան: Ահա այսքանը»,- նշել է Զիդանը:








































