Strategy Analytics հետազոտական ընկերության անցկացրած հարցումների համաձայն՝ Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում կրճատվել է նրանց թիվը, ովքեր պատրաստվում են փոխել իրենց սմարթֆոնը նոր սերնդի iPhone-ով:
Արևմտյան Եվրոպայում iPhone-ի սեփականատերերի մասնաբաժինը կրճատվել է մինչև 75 % անցյալ տարվա 88 % համեմատությամբ, իսկ ԱՄՆ-ում՝ մինչև 88 % անցյալ տարվա 93 % համեմատությամբ:
Ինչպես նշել են հետազոտական ընկերությունքում, Apple-ը պետք է ուշադրություն դարձնի այն հանգամանքի վրա, որ կորցնում է երկրպագուների բանակ:
Strategy Analytics-ի տնօրեն Փոլ Բրաունի կարծիքով՝ Apple-ը կորցնում է iPhone-ի սիրահարներին այն պատճառով, որ ընկերությունը որևէ նորարարություն չի առաջարկել վերջին սերնդի iPhone5-ում:
Բացի այդ, նվազել է նաև iPhone5-ի հետ միաժամանակ թողարկված Apple iOS վերջին բջջային պլատֆորմի բավարավածության մակարդակը: On Device վերլուծական կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ պլատֆորմի նոր տարբերակը ստացել է 7.65 միջին բալ:









































