3 անկախ հաշվետվություն զգուշացրել են այն մասին, որ Անգլիայի բանկի կառույցը բացասաբար է ազդում նրա արդյունավետության վրա: Համայնքների պալատի Ֆինանսական կոմիտեն այդքան էլ գոհ չի մնացել հաշվետվություններից, հաղորդում է BBC-ն:
Հետազոտությունները, որոնք կատարվել էին կարգավորողի հարցման համաձայն, բանկի աշխատանքը վերլուծության էին ենթարկել ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Փորձագետների կարծքիով՝ բանկի կորպորատիվ մշակույթում չափացանզ բարձր է գնահատվում հիերարխիան ու սուբորդինացիան: Նաև ասվում է, որ ճգնաժամի ընթացքում բանկի կանխատեսումները դարձել են ավելի քիչ ճշգրիտ:
Խորհրդարանի ֆինանսական կոմիտեի նախագահ Էնդրյու Թայրին հայտարարել է, որ հաշվետվությունը այնքան էլ չի համապատասխանում նրան, ինչ ակնկալում էր լսել բանկը:








































