Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Անասնաբուժասանիտարական լաբորատոր կենտրոնի 4 աշխատակիցներ ուսումնական դասընթաց են անցել Չինաստանում

«Թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիտորինգի աջակցության ծրագիրը», ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների վերահսկողության ինստիտուտի հետ համատեղ», 20-օրյա ուսումնական այց էր կազմակերպել ՀՀ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի չորս աշխատակիցների համար: Այս նախաձեռնությունը հանդիսանում էր սկիզբ` Հայաստանում ՊԳԿ գրասենյակի կողմից իրականացվող մասնագիտացված լաբորատոր ուսումնական դասընթացների հաջորդ փուլի մեկնարկին ընդառաջ:

2008թ.-ին Աթենքի Գյուղատնտեսական համալսարանը ՊՈԱԿ-ի թունաքիմիկատների մնացորդային քանակների մոնիտորինգային լաբորատորիային է տրամադրել մի շարք անալիտիկ սարքավորումներ: Կենտրոնական լաբորատորիայի կապիտալ վերանորոգումից հետո ՊԳԿ ծրագրի շրջանակներում տեղադրվել են վերոնշյալ սարքավորումները, և ՊՈԱԿ-ի աշխատակազմը համալրվել է քիմիկոս-վերլուծաբաններով:

Տեղական պայմաններում նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիա ստեղծելը դյուրին նախաձեռնություն չէ: Այն ոչ միայն պահանջում է համապատասխան լաբորատոր տարածք և թանկարժեք սարքավորումների ներդրում, այլև բարձր որակավորում ունեցող անձնակազմ: Լաբորատորիայի շահագործման համար անհրաժեշտ մասնագետների առկայությունը ՊԳԿ ծրագրին հնարավորություն ընձեռեց սկսել մասնագիտացված վերապատրաստման դասընթացները: Չինաստանում անցկացված դասընթացն այդ ծրագրի չորրորդ փուլն էր: Նախորդ փուլերի ընթացքում շեշտը դրվել էր արդի վերլուծական մեթողների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքների, մասնավորապես՟ թունաքիմիկատների մնացորդային քանակների փորձաքննության բավական բարդ սարքավորումների, ինչպիսին է օրինակ գազային քրոմատոգրաֆը, կիրառման վրա:

Ուսումնական այցի մասնակիցներից մեկը՟ Հեղինե Ղարիբյանը, նշել է. «Ուսումնական դասընթացը շատ արդյունավետ էր, այն մեծ նշանակություն կունենա մեր լաբորատորիայի համար: Համոզված եմ, որ նման ուսումնական դասընթացները հզոր խթան կհանդիսանան մասնագետների միջև գիտելիքների և հմտությունների փոխանակման և նրանց աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացման համար»:

Այցի մեկ այլ մասնակից, ՊՈԱԿ-ի «Պատշաճ լաբորատոր գործունեության մենեջեր» Աշոտ Դանիելյանն ասում է. «Ուսումնական այցը մեզ չինացի գործընկերների հետ գիտելիքներ և հմտություններ փոխանակելու և բարելավված գիտելիքներն ու փորձառությունը Հայաստան բերելու հնարավորություն ընձեռեց»:

Մասնակիցների համար ուսումնական այցի նպատակները հետևյալն էին. Անձամբ ծանոթանալ թունաքիմիկատների մնացորդային քանակների ուսումնասիրությամբ զբաղվող բարձրակարգ վերլուծական լաբորատորիայի աշխատանքին, աշխատանքի ընթացքում վերապատրաստում անցնել լիովին գործող և միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիայում, ինչպես նաև խորացնել իրենց տեսական և գործնական հմտությունները թունաքիմիկատների մնացորդային քանակների ճշգրիտ և արդյունավետ վերլուծության գործում:

Ուսումնական այցից հետո ՊԳԿ-ն շարունակում է վերապատրաստումներ անցկացնել լաբորատորիաների աշխատակիցների համար և զարգացնել սննդամթերքում առկա թունաքիմիկատների մնացորդների հայտնաբերմանն ու վերլուծությանն առնչվող նրանց կարողությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում