Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ Տիագո Սիլվան հուսով է, որ թիմը կարող է դառնալ աշխարհի 2014թ. առաջնության հաղթող:
«Իմ կուռքերից՝ Մաուրոյից, Կարլոս Ալբերտոյից, Դունգայից և Կաֆուից հետո ցանկանում եմ դառնալ 5-րդ ավագը Բրազիլիայի հավաքականում, ով աշխարհի չեմպիոնի գավաթը պահում է գլխավերևում:
Պետք է ջանասիրաբար աշխատել 6-րդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալու համար:
«Մունդիալ-2014»-ը դառնալու է Նեյմարի մրցաշարը: Նա գլխավոր աստղն է լինելու: Նրա ներկայիս վնասվածքն օգտակար կլինի, քանի որ հանգստանալու հնարավորություն է ստացել և ամբողջովին պատրաստ կլինի մրցաշարին»,- Սիլվայի խոսքերը մեջբերում է Selecao Brasileira-ն:







































