Ֆրանսիայում մասնակիորեն չեղյալ է հայտարարվել երկրի նախորդ նախագահ Նիկոլա Սարկոզիի կենսաթոշակային բարեփոխումը, հաղորդում է France 24-ը:
Կենսաթոշակային բարեփոխման չեղյալ հայտարարումը եղել է երկրի ներկայիս սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոսումը:
Հիշեցնենք, որ Սարկոզին կենսաթոշակային տարիքը բարձրացրել էր երկու տարով՝ մինչև 62 տարեկան:
Սակայն իշխող սոցիալիստները հասան բարեփոխումների մասնակի չեղյալ հայտարարման:
Նոր կանոնների համաձայն՝ այն դեպքում, եթե Ֆրանսիայի քաղաքացին սկսել է աշխատել 18 կամ 19 տարեկան հասակում ու մասնակցել է կենսաթոշակային կուտակմանը նվազագույնը 41 տարի, նա կարող է թոշակի անցնել արդեն 60 տարեկանում:
Տվյալ հնարավորությունից 2012թ. կկարողանա օգտվել 28 հազար մարդ, հետագայում՝ մինչև 100 հազար մարդ՝ ամեն տարի:
Նոր փոփոխությունների արժեքը կենսաթոշակային օրենսդրությունում 5 տարում կազմել է 3 մլրդ եվրո:
2010թ. Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի բարձրացումը ուղեկցվել էր զանգվածային բողոքի ակցիաներով ու գործադուլներով:









































