Forbes ամսագրի վարկածով` Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է գլխավորել աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների ցուցակը:
«Արքայական ակումբ»-ի արժեքը ավելացել է 4%-ով և այժմ 3.44 մլրդ դոլար է կազմում: Երկրորդ թիմը «Բարսելոնա»-ն: Նախորդ տարվա համեմատ կատալոնական ակումբի արժեքն ավելացել է 23%-ով և կազմում 3.2 մլրդ: Առաջին եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որի արժեքը, սակայն, 11%-ով նվազել է և կազմում է 2.81 մլրդ:
Ներկայացնում ենք աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների առաջին տասնյակը Forbes-ի վարկածով.
1. «Ռեալ» (Իսպանիա) – 3.44 մլրդ դոլար
2. «Բարսելոնա» (Իսպանիա) – 3.2
3. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 2.81
4. «Բավարիա» (Գերմանիա) – 1.85
5. «Արսենալ» (Անգլիա) – 1.33
6. «Չելսի» (Անգլիա) – 0.868
7. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 0.863
8. «Միլան» (Իտալիա) – 0.856
9. «Յուվենթուս» (Իտալիա) – 0.850
10. «Լիվերպուլ» (Անգլիա) – 0.691







































