ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել Microsoft-ի նոր պլանշետի մասին, որն ընկերությունը պատրաստվում է ներկայացնել մայիսի 20-ին Նյու Յորքում կայանալիք միջոցառման ժամանակ: Սարքը կդառնա այլընտրանք iOS և Android օպերացիոն համակարգերով կոմպակտ պլանշետներին:
Bloomberg-ի տվյալներով՝ Microsoft-ն առաջին անգամ իր պլանշետի համար Qualcomm-ի արտադրության պրոցեսոր է ընտրել: Ավելի վաղ Windows RT ՕՀ-ով Surface պլանշետներն աշխատել են Nvidia չիպերով, իսկ Windows 8-ով Surface Pro-ն ու Pro 2-ը՝ Intel Core-ով:
Նորույթը չի լինի Qualcomm պրոցեսորով RT ՕՀ-ով առաջին պլանշետը: Ավելի վաղ ամերիկյան ընկերության արտադրանքից էր օգտվել Nokia-ն իր առաջին՝ Lumia 2520 պլանշետի թողարկման համար:
Bloomberg-ի տվյալներով՝ պլանշետը մայիսի 20-ին կայանալիք միջոցառման միակ նորույթը չի լինի: Ընկերությունը պատրաստվում է ներկայացնել պլանշետ՝ Intel Atom նորագույն էներգախնայող չիպով:










































