Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան ԵԱՀԿ-ին է փոխանցել երկրի իշխանությունների մշակած «ճանապարհային քարտեզ»-ի տարբերակը: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին:
Վարչապետը հայտնել է, որ այն փոխանցել է ԵԱՀԿ նախագահ Դիֆյո Բուրքհալթերին` Մոսկվա մեկնելուց առաջ: «Այն գոյություն ունի և զգալիորեն տարբերվում է Մոսկվայում հայտարարվածից»,- ասել է Յացենյուկը:
Յացենյուկի կարծիքով, հենց այդ քարտեզը կլինի Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հիմքում:








































