Զգեստների ինստիտուտի պարահանդեսի ժամանակ Քիմ Քարդաշյանը հերքել է անցյալ շաբաթ Քանյե Ուեսթի հետ գաղտնի ամուսնանալու մասին լուրերը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Դեռևս Քիմ, սակայն շուտով` տիկին Ուեսթ»,- ասել է Քիմը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես դիմել իրեն:
Հետո նա հավելել է, որ հասցրել է փորձել բազմաթիվ հարսանեկան զգեստներ: Հնարավոր է, արարողությունների ժամանակ Քիմը հանդես գա մեկ զգեստով:
«Կտեսնեք, կտեսնեք»,- ասել է նա:










































