Mercury Prize բրիտանական երաժշտական մրցանակը նոյեմբերի 1-ին շնորհվել է Alt-J խմբին,- հաղորդվում է Mercury Prize կայքում: Մրցանակի արժանացել է խմբի դեբյուտային ալբոմը՝ An Awesome Wave:
2007 թ. Մեծ Բրիտանիայում ստեղծված Alt-J ռոք խմբի հաղթանակը անսպասելի էր, քանի որ մրցանակի հիմնական հավակնորդներ էին համարվում Ռիչարդ Հոուլին և Plan B-ն:
Mercury Prize ամենամյա մրցանակը 1992 թվից սկսած հանձնվում է Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում թողարկված լավագույն ալբոմի համար: Mercury Prize-ի հաղթողին հանձնվում է 20 հազար ֆունտ ստերլինգի կտրոն:
Ավելի վաղ մրցանակի դափնեկիրներ են դարձել Portishead-ը, Radiohead-ը, Primal Scream-ը, Franz Ferdinand-ը, PJ Harvey-ն:








































