Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռոնալդոն Իսպանիայում հանդիպել է իր նախկին խաղընկեր Զինեդին Զիդանին: Այդ մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:
Զիդանը խորհուրդ է տվել Ռոնալդոյին դիետա պահել: Այլ կերպ հանրահայտ Ռոնալդոն կարող է առողջական խնդիրներ ունենալ:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր, որ Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը որոշել է մասնակցել անսովոր մի ծրագրի: Globo հեռուստաընկերությունն առաջարկել է նրան մասնակցել մասնագետների մասնակցությամբ շոուին, որի ընթացքում Ռոնալդոն 3 ամսում կարող է ձերբազատվել մարմնի ավելորդ կշռից, որն իրեն չափազանց շատ անհարմարություններ է պատճառում:






































