Ուկրաինայի հարցով ժնևյան բանակցությունների երկրորդ փուլ չի նախատեսվում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ղեկավար Դիդյե Բուրքհալթերը, գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ Բուրքհալթերը հայտարարել է այն մասին, որ առաջիկա ժամերին կներկայացվի «ճանապարհային քարտեզը» Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ:
ԵԱՀԿ ղեկավարը հույս ունի, որ համաձայնագիրը ստորագրած բոլոր 4 կողմերը պատասխանատու կերպով կմոտենան կարգավորման ծրագրին:








































