Նյու Յորքում կայացել է տարվա ամենանորաձև և հիշվող արարողություններից մեկը՝ Կոստյումի ինստիտուտի պարահանդեսը կամ Met Gala 2014-ը, գրում է Viva.ru-ն:
Նյույորքյան «Մետրոպոլիտեն» թանգարանն իր դռները բացել է Met Gala-ի ամենաամյա ցուցահանդեսի հյուրերի առջև:
Այս տարի կարմիր գորգին են հայտնվել այնպիսի աստղեր, ինչպիսք են Բեյոնսեն և Ջեյ Զին, Շարլիզ Թերոնն ու Շոն Պենը, Ժիզել Բունդխենն ու Թոմ Բրեդին, Բեքհեմ զույգը, Էմբեր Հերդն ու Ջոնի Դեպը, Սառա Ջեսիկա Փարքերն ու Էնն Հեթեուեյը, Ռիհաննան, Ռիտա Օրան և այլք:
Բազմաթիվ հիասքանչ ֆոտոշարքերի հեղինակ և շատ աստղերի մտերիմ ընկեր Մարիո Տեստինոն այս տարի առցանց ռեժիմով որոշել է ուրախացնել աստղերի երկրպագուներին՝ Instagram-ի իր էջում հրապարակելով նրանց լուսանկարները:











































