Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Քաղաքապետ` բարձրագույն կրթությունն ի՞նչ եմ անում, հո քաղաքապետարանում դասախոսություն չե՞մ կարդալու. մամուլ

Համայնքային ընտրություններից հետո Սամվել Բալասանյանն առաջին ծիծեռնակն էր, որ շտապեց ջրի երես հանել իր նախկինի` Վարդան Ղուկասյանի թույլ տված «չարաշահումները»: Բալասանյանը մեծ շուքով ԲՀԿ-ին սպասարկող լրատվամիջոցներով և հեռուստաալիքներով շտապեց շնչակտուր ներկայացնել, որ ինքը ոչ միայն դատարկ բյուջե է ստացել Վարդանիկից, այլև Ղուկասյանը մեծ պարտքեր է կուտակել, որոնք պետք է մարվեն համայնքի բյուջեի հաշվին, և այլն, և այլն: Երեկ «Հրապարակ»-ը փորձեց պարզել, թե ինչ վիճակում են որոշ քաղաքների նորընտիր ղեկավարներ: Նախ զանգահարեց Աշտարակի նորընտիր քաղաքապետ, անկուսակցական, բայց ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Անտոնյանին: Թղթակիցը հազիվ էր արտաբերել` շնորհավորում ենք, երբ Անտոնյանն անհամբերությամբ նետեց, թե իրեն ավելի լավ է ցավակցել, թե ինչու` չմանրամասնեց, լավ վիճակում չէ: Անտոնյանը չցանկացավ հեռախոսով զրուցել: Իսկ նախկին քաղաքապետ Գագիկ Թամազյանի հետ չհաջողվեց կապվել, քաղաքապետարանից հայտնեցին, թե նա դեռևս Մոսկվայում է, ուր մեկնել էր ընտրությունների շրջանում: Փոխարենը Սևանի նորընտիր քաղաքապետ հայտնի Ուդոն` Ռուդիկ Ղուկասյանը, նախ կարծիք հայտնեց, թե Սամվելը «ճիշտ» չի սկսել: «Չարաշահումները բարձրաձայնելն ուրիշ խնդիր ա, բայց էդ տեսակ էֆիրով-բանով ցուցադրելը՝  չգիտեմ, ես էդ տեսակի մարդ չեմ: Իրանք կարային իրար հետ նստեին-խոսեին, կարող ա էդ չարաշահում էլ չի, չգիտեմ»:

«Հրապարակ»-ի զրույցը Ռուդիկ Ղուկասյանի հետ:

– Ես դեռ իմ պաշտոնը չեմ ստանձնել, բայց մտավախություն էլ չունեմ, որ նման բաների կհանդիպեմ:

– Ինչո՞ւ:

– Ես շա՞տ գիտեմ խի…

– Ուզում եք ասել, որ չե՞ք պատրաստվում հրապարակային բարձրաձայնել նախկին քաղաքապետի թերացումները, եթե այդպիսիք լինեն:

– Մեր մոտ էդ խնդիրը չի առաջանա:

– Ինչո՞ւ եք համոզված:

– Ես քանի որ նստած աշխատում եմ, էլի:

– Ժամանակից շուտ արդեն քաղաքապետարանո՞ւմ եք (դեռ պաշտոնը պաշտոնապես չի ստանձնել):

– Դե, քաղաքապետարանից դուրս մի հատ օֆիսում նստած` շաբաթօրյակ եմ անցկացրել, նախապատրաստվում եմ Սևանի տոնին` նոյեմբերի 10-ին, նորմալ ձևով:

– Չեք համբերում, հա՞, թե գործող քաղաքապետ Գևորգ Մալխասյանը երբ կհանձնի Ձեզ այդ պաշտոնը:

– Չէ, բայց ես իրա հետ համագործակցած` աշխատում ենք, ի՞նչ տարբերություն:

– Լավ հարաբերություններ ունեք դեռևս գործող քաղաքապետի հետ, դրա համար էլ եղած չարաշահումները մտադիր եք քողարկել:

– Բայց ես վստահ եմ, որ նման չարաշահումներ կամ յուրացումներ չկան: Կարող ա աշխատանքային թերացումներ լինեն, բայց դա ճակատագրական չի կարող լինել, հիմա ի՞նչ անենք: Մենք էդ խնդիրները նայել ենք ոլորտ առ ոլորտ, բան չկա:

– Իսկ Դուք ներկա՞ թիմի հետ եք աշխատելու, թե՞ ձերոնց եք բերելու ու կադրային ջարդ կազմակերպեք:

– Կադրային ջարդ չեմ անի, բայց որոշակի փոփոխություններ կլինեն:

– Ներքևի՞ օղակների, թե՞ ավելի բարձր, ասենք, փոխքաղաքապետի մակարդակով:

– Էլ ընդեղ ո՞ւր ա բարձր, քաղաքապետարանում ո՞ւր ա բարձր պաշտոն:

– Բա որ բարձր պաշտոն չէր, ինչո՞ւ կենաց-մահու կռիվ տվեցիք այդ պաշտոնի համար, պարտադրելով` պայքարից հանեցիք 9 թեկնածուի, որի արդյունքում էլ սևանցիները բոյկոտեցին ընտրությունները:

– Ո՞վ ա կենաց-մահու կռիվ տվել: Ես ե՞րբ եմ խնդրել դնեն, ե՞րբ եմ խնդրել հանեն: Էդ հանելը կապ չունի, հանելուց հետո բոլորն իմ դեմ պայքարել են, բայց սաղ-սաղ իրար հետ հավաքել են 1800 ձայն: Կարող ա՞ ես էն մարդն եմ, որ մի 1000 ձեն էլ չհավաքեի: Ես 7 հազարից ավելի ձեն եմ հավաքել: Հոգիս, էդ բոյկոտ չէր, դուք մոռանում եք, որ 19 հազար ընտրողից 30 տոկոսը բացակայում են, էդ «բոյկոտ» հասկացողությունն իրանց տրամաբանության մեջ էր: Մեր ռեգիոնում ինձանից բարձր ձայն ոչ ոք չի հավաքել: էդ ո՞նց եղավ` մնացածը բոյկոտ չի, Սևանը բոյկո՞տ ա:

– Իսկ հնարավո՞ր է, որ հենց Գևորգ Մալխասյանին Ձեր տեղակալ նշանակեք:

– Ոոոոոոոչ, ոչ, չէ… էդ մարդն իրա գործերն ունի, իրան աշխատանք են խոստացել գործադիր իշխանությունում` կտան: …Չգիտեմ, չեմ կարող ասել ինչ գործ:

 

Եղեգնաձորի նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանին հաղթած ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը ևս վստահեցրեց, որ ինքը նորմալ ստացել է համայնքի ղեկավարի պաշտոնը, և նախկինը ոչ պարտքեր ունի, ոչ յուրացումներ է արել բյուջեից: Հարությունյանը վստահեցրեց, որ կադրային ջարդ չի իրականացրել, բացառությամբ քաղաքապետի տեղակալի, «այն էլ ինքն իր հոժար կամքով է գնացել, ես չեմ հանել, ինքը մինչև իմ ընդունելն է գնացել»:

– Ամեն ինչ նորմալ է, և մեզ մոտ նման խնդիրներ, չարաշահումներ, յուրացումներ չեն եղել: Ուրիշ փոփոխություն չկա մեր մոտ, ամեն մեկն իրա գործը գիտի, իրա աշխատանքը գիտի, ես էլ իրանց հետ պատրաստ եմ աշխատելու:

– Կարծում եք կկարողանա՞ք լեզու գտնել այլ թիմի ներկայացուցիչների հետ: Հավանաբար, ՀՀԿ- ական նախկին մարզպետն այդ հիմնարկը, ընդունված կարգի համաձայն, ՀՀԿ-ացրել է:

– Ես «ժողովուրդ» հասկացողության հետ կապ ունեմ և աշխատում եմ ժողովրդի հետ, կուսակցականը, ասենք, թող մնա մի կողմ, չէ՞, ես խնդիր չեմ տենում, որ իրանց հետ չեմ կարա աշխատեմ:

– Մտադիր չե՞ք քաղաքապետարանը ԲՀԿ-ացնել:

– Չէ, ինչի՞ համար, ինչի՞ համար, ասենք, նման բաներ հաշվի առնենք, ժողովուրդ ա, մարդիկ են, աշխատել են երկար տարիներ, ես ոչ մեկից էլ բաժանվելու ցանկություն չունեմ, կամ, ասենք, կադրերի փոփոխություն արվի: Լուչշե ես աշխատատեղերի մասին մտածեմ, որպեսզի իմ կուսակցության անդամներին ներգրավեմ, իրանք էլ աշխատեն, վերջը, ավելի լավ ա ըտենց բաների մասին մտածեմ:

– Իսկ ՀՀԿ-ական մարզպետի հետ աշխատել ստացվո՞ւմ է, նա էր, որ ընտրություններից առաջ հայտարարեց` եթե ժողովրդին զիբիլի ավտո է պետք, թող ընտրեն ԲՀԿ-ական թեկնածուներին, որովհետև, ըստ մարզպետի, ԲՀԿ-ն միայն դա է տալու:

– Դե ոչինչ, հիմի ամեն տեղ տարբեր բաներ են խոսում, կարևորը` գործով ապացուցենք, հիմի զիբիլի մեքենան ով կբերի, ինչ կանի, կարևորը` ժողովրդի շահերը ճիշտ պաշտպանվի, ես ըտենց եմ հասկանում: Ով էլ ինչ ասել է, դրա համար ինքը հետո կարող ա փոշմանի:

– Հիմա կստացվի՞ աշխատել մարզպետի հետ, թե՞ ոչ:

– Աշխատել` ես նկատի ունեմ իմ թիմով աշխատել համայնքի խնդիրների մասին լուծում տամ: Ինչ մնում է մարզպետարանի հետ կապված` պետք չի անձնական շահերը կապել ժողովրդի շահերի հետ, ինձ թվում ա` մեր աշխատանքները նորմալ ընթացք կունենան, ես իմ գործի տերն եմ: Ամեն ինչ իր հունով է գնում, ես որևէ մեկի հետ խնդիր չունեմ:

– Իսկ եղեգնաձորցինե՞րը Ձեզ ինչպես են ընդունում որպես քաղաքապետի, որովհետև Ձեր ընտրության ժամանակ մամուլի էջերում հայտնվեցին տեղեկություններ, թե ծեծուջարդ է եղել այդ ընտրությունների ժամանակ, որ ԲՀԿ-ն Ձեզ համար գումար է բաժանել, ինչի շնորհիվ եք Դուք ընտրվել:

– Ե՞ս եմ գումար բաժանել, ախր ես գումար չեմ ունեցել, որ բաժանեմ, ըտենց չի կարելի, ըտենց բան չի եղել, ԲՀԿ-ն էլ չի բաժանել, կազմակերպչական աշխատանքներ է տարել, ակցիաներ արել, բայց ընտրությունների ժամանակ փող չի բաժանվել:

– Վայոց ձորի նախկին մարզպետ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը չէ՞ր, որ ընտրական տեղամասերից մեկում մարդ ծեծեց:

– Ինքը ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է և պարտավոր է ընտրատեղամասում լինել: Ինչ վերաբերում է ծեծին, մեր տարածքում չի եղել, չգիտեմ մնացած տեղերը ոնց ա եղել, ինչ ա եղել, դուք ավելի լավ ինֆորմացված եք, բայց մեր տարածքում նման բան չի եղել:

– Այսինքն ժողովուրդը հիմա Ձեզ լա՞վ է ընդունում:

– Դե, ընտրությունները դա ցույց տվեցին:

– Ի դեպ, ասում էին նաև, որ Դուք բարձրագույն կրթություն չունեք և չեք կարողանա համայնք ղեկավարել:

– Դե, ոչինչ կրթություն չունեմ: Ասենք, որ կրթություն ունենայի, ի՞նչ էի անելու էդ կրթությունը, որ ես գնում եմ քաղաքապետարան, հո ընդեղ դասախոսություն չէի՞ կարդալու: Չէ՞ որ օրենսգրքում գրված է, որ միջնակարգ կրթություն ունեցողը կարող ա առաջադրվի: Դե թող գրեին` Լոմոնոսով ավարտածը, ես էլ չէի առաջադրվի: Իսկ ես ժողովրդի հետ եմ ապրել, ես իրենց չեմ համոզել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում