Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

«Բյուջեն պետք է քննարկվեր ոչ թե ԱԺ-ում, այլ դատախազությունում». մամուլ

Սոցապ նախկին նախարար, հրապարակախոս Կարինե Հակոբյանի գնահատմամբ` քանի դեռ երկրում աոկա է կոռուպցիայի նման մակարդակ, աշխատավարձերն էլ բարձրացվելու են լավագույն դեպքում 2500 դրամով: Իսկ Աժ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կարծիքով` մեր երկրում երբեք չի եղել կոռուպցիայի դեմ այնպիսի գործնական պայքար, ինչպես այսօր: Երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել aravot.am կայքում:

«Առավոտ»-ը ներկայացնում է հատվածներ:

Կարինե Հակոբյան- Մեր բյուջեի աննշան մասն է ընդհանրապես հատկացված աշխատավարձին: Աշխատավարձը հստակ ծախս է, որտեղ չեն կարող գումարները փոշիանալ: Եվ ինչպես մյուս բոլոր հստակ ծախսերի դեպքում, աշխատավարձին էլ մեր բյուջեում ամենաքիչ հատկացումներն են արված: Ինչու են գումարները տարիներ շարունակ, բյուջեից բյուջե անորոշ ծախսերին ուղղորդում: Այդ հարցը պետք է բարձրացնել:

Հովհաննես Մարգարյան- Ներեցեք, Ձեր` փոխնախարար աշխատած տարիներին (2002-2005 թթ. խմբ.) նվազագույն աշխատավարձը ինչքա՞ն էր:

Կ. Հ.- Անհամեմատ ավելի քիչ էր, քան հիմա, բայց գներն էլ ավելի քիչ էին: Սակայն խնդիրն այն է, որ տարիների ընթացքում պետք է լուծենք այդ խնդիրները, որոնք գնալով խորանում են: Իսկ այսօր Ազգային ժողովում փոքր խնդիրներին ավելի շատ են ուշադրություն դարձնում: Իմ տպավորությունն այն է, որ կառավարությունը քննարկման համար հասարակությանը մշտապես մի թեմա է գցում` խնդիր ունենալով ուշադրությունը շեղել: Եվ ես անընդհատ լսում եմ այս օրերին` նվազագույն աշխատավարձ, նվազագույն աշխատավարձ` թողնելով այն հիմնական հարցը, թե ուր է գնում բյուջեի երկու երրորդը: Իսկ բյուջեն ծախսվում է աննպատակային և անխնայողաբար: Եվ ուսումնասիրելով` ես հասկացա, որ դա այն բյուջեն է, որ պետք է ուղարկել ոչ թե Ազգային ժողով, այլ դատախազություն: Որովհետև այնտեղ այնքան հստակ են երևում փոշիացվող գումարները, որ բոլորովին պետք չէ ֆինանսիստ լինել` դա հասկանալու համար: Երբ տարիներ շարունակ նաև Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններից հետո հայտարարվում է` այս նախարարն այսքան յուրացում է կատարել, այս մարզպետը` այսքան չարաշահում, և մենք չենք տեսնում նախարարի մակարդակով որևէ դատավարություն, դա արդեն ցույց է տալիս պետության վերաբերմունքը պետական բյուջեի նկատմամբ:

Հ. Մ.- Երբ խոսում ենք ՎՊ բացահայտումների մասին, ես ուզում եմ նշել, որ ըստ այդ բացահայտումների` մարդիկ կան, որ 10 տարի է` մահացած են, բայց նրանց անուններով թոշակ են ստացել, այսինքն` մտել են աղքատի գրպանը: Բայց ես չեմ հիշում, որ 10 տարի առաջ որևէ պաշտոնյայի անուն շոշափվեր: Մինչդեռ հիմա քանի հոգի է ձերբակալվել, ինչքան քրեական գործեր են հարուցվել: Եկեք արդար լինենք:

Կ. Հ.- Այդ կիսատ գործընթացների նպատակը հասարակությունը շատ լավ հասկանում է, ամեն ինչ թափանցիկ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում