Ֆրանսիան հատկացրել է 3 մլն եվրո գերմանամկների փրկության համար, հայտնում է BBC-ն:
Խոսքը կրծողների մի յուրահատուկ տեսակի մասին է, որը հայտնի է ավելի շատ «մեծ էլզասյան գերմանամուկ անունով»:
1993-ից այն պաշտոնապես գտնվում է իշխանությունների պահպանության ներքո, սակայն դրանց թիվը մշտապես կրճատվում է:
2001-ին գիտնականները կարողացել են հաշվարկել 1167 գերմանամկներ, իսկ 2007-ին՝ ընդամենը 161:
Ֆրանսիական նախագիծը ենթադրում է ֆերմերների կողմից մշակաբույսերի աճեցում, որոնցով գերմանամկները կկարողանային սնվել:
Միևնույն ժամանակ, եգիպտացորենը, որը աճեցնում են ֆերմերները, այդ տեսակի կրծողները չեն ուտում:
Պլանի համաձայն՝ մինչ 2020-ը կրծողմերի պոպուլյացիան պետք է կազմի 1500 կենդանի:






































