Շրի Լանկայում մանր ձկան անձրև է տեղացել՝ գրում է BBC-ն: Տեղեկությունների համաձայն՝ անսովոր տեղումները տեղացել են ծովի ափին այն բանից հետո, երբ ավարտվել է փոթորիկը:
Հետազոտողների կարծիքով՝ նման անձրևը տորնադոյի հետևանք է, որը ուժ է հավաքում ծովի մակերևույթի վրա, այն բառացիորեն ծովից դուրս է բերել հազարավոր մանր ձկների:
Հաղորդվում է, որ գետնին թափված ձկները եղել են սատկած, սակայն ամենախոշորները՝ մինչև 8 սմ, դեռ ողջ են եղել:
Կղզու ափերին արդեն 3-րդ անգամ է նման ֆենոմենալ երևույթ տեղի ունենում:











































