Monday, 13 05 2024
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին

ԱՄՆ-ն կասեցնում է ռուս-ադրբեջանական գործարքն ընդդեմ Հայաստանի և Ղարաբաղի շահերի

RealPolitik հաղորդաշարի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1995 թվականներին Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների  գծով դեսպան, «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

– Պարոն Շահնազարյան, երեկ միջազգային խաղաղության Քարնեգի կենտրոնում ելույթ ունեցավ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա ելույթն, ըստ էության, աննախադեպ է: Վերջին տարիներին ԱՄՆ-ն այսպիսի հայտարարություն երբեք չէր արել:

– Ես կիսում եմ Ձեր տեսակետը: Սա աննախադեպ էր: Ես էլ չեմ հիշում այդպիսի բան, որ ԱՄՆ-ն իր քաղաքականությունը հրապարակավ հայտներ, ընդգծում եմ` իրենց և ոչ թե Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների: Որո՞նք էին պատճառները: Այստեղ դիտարկենք երկու հարթություն, առաջինը` քաղաքական, երկրորդը` փաստաթղթի, այսինքն` հայտարարության բովանդակությունը: Ընդգծենք, որ սա ոչ թե դեսպան Ուորլիքի հայտարարությունն էր, այլ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը:

– Ինչո՞ւ անհրաժեշտություն եղավ այսպիսի հայտարարություն տարածել, և սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Մինսկի  խմբի մյուս խաղացողների հետ անհամաձայնություն կա, հետևաբար ԱՄՆ-ն անհրաժեշտություն է տեսնում այսպիսի հայտարարությամբ հանդես գալ և արձանագրել այն կետերը, լուծման, կարգավորման այն մեխանիզմները, մոտեցումները, որոնք ինքն է պատկերացնում:

– Առաջին` ինչո՞ւ հիմա: Գոյություն ունեն, այսպես կոչված, ձևական պատճառներ, և ոչ պակաս կարևոր իրական քաղաքական պատճառներ: Առաջին` դեսպան Ուորլիքը, որն այդ պաշտոնը ստանձնելուց հետո ըստ էության նոր որակ էր մտցրել Մինսկի խմբի աշխատանքներում, ընդ որում` նա ստանձնեց այդ պաշտոնը, երբ Մինսկի խումբը կաթվածահար էր Սաֆարովի գործից հետո, երբ արտահանձնում եղավ: Եվ ըստ էության դա ԱՄՆ-ի, ինչպես նաև Ֆրանսիայի նախաձեռնությունն էր, որ հաջողվեց վերականգնել հանդիպումները Մինսկի խմբի շրջանակներում: Երկրորդ` դեսպան Ուորլիքը հենց սկզբից ընդգծել էր հասարակությունների դերը, Մինսկի խմբի բանակցային գործընթացները որոշ չափով ավելի թափանցիկ դարձնելու անհրաժեշտությունը, հասարակությունների, փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումների կարևորումը և դրանց ընդլայնումը: Սա կարծում եմ մի պատճառ էր, որ այս իրավիճակում դեսպան Ուորլիքը և ԱՄՆ-ն անհրաժեշտ համարեցին հանդես գալ հրապարակայնորեն` իրենց քաղաքականությունը շարադրելով: Երկրորդ` մոտենում է հրադադարի քսանամյակը:

– Ընդամենը մի քանի օրից:

– Պետք է նշել, որ հրադադարը` հաստատված 20 տարի առաջ մայիսի 12-ին, ռուսական նախաձեռնության արդյունք էր…

– Մեծապես ռուսական:

– Հիմնականում: Սկսվեց որպես ռուսական, այնուհետև մի քանի նման փաստաթուղթ ստորագրելուց, երկարացնելուց հետո դարձավ Մինսկի խմբի նախաձեռնությունը: Ես կապում եմ նաև դրա հետ երկրորդ պատճառը: Դրանք պաշտոնական պատճառներն էին: Ոչ պակաս կարևոր են իրական քաղաքական պատճառները: Դրանք են Ռուսաստանի նոր քաղաքականությունը ոչ միայն Ուկրաինայի վերաբերյալ, այլև….

– Աշխարհակարգի վերաբերյալ:

– Ըստ էության Ռուսաստանը այսօր թիվ մեկ սպառանլիքն է միջազգային անվտանգությանը և դրա հետ մեկտեղ պատահական չէր դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը Երևանում, որ Հարավային Կովկասում իրենք պետք է ավելացնեն իրենց դերակատարությունը:

– Ոչ միայն չեն հեռանալու, այլև ավելացնելու են:

– Երկրորդ` վերջին օրերի գործընթացները, երբ Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով փորձում է հերթական անգամ կաթվածահար անել Մինսկի խումբը…

– Պաշտոնական բարձր մակարդակով անվստահություն հայտնելով Մինսկի խմբի ընդհանրապես գոյության նպատակահարմարությանը:

– Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ իր նպատակը Մինսկի խումբը վերացնելն է:

– Կամ առնվազն նոր խաղացող այնտեղ ներգրավելը և ամբողջությամբ այլ հուն տեղափոխել կարգավորման գործընթացը:

– Ռուսաստանի քաղաքականությունը ևս ուղղված է եղել Մինսկի խմբի դերի նսեմացմանը, իսկ վերջին այս քաղաքականության արդյունքում կաթվածահար անել, նսեմացնել Մինսկի խմբի դերը և ստանձնել միայնակ դերակատարի ողջ իրավունքները: Եվ ըստ էության այսօր տեղի ունեցածի մասին պարզ գրվում է, Ռուսաստանը ինքը Հայաստանի անունից Ադրբեջանի հետ փորձում է մտնել գործարքի մեջ, պատրաստ է ցանկացած զիջումների, միայն թե Ադրբեջանին վերադարձնի իր բացահայտ և իր հրամայական ազդեցության տարածք` թե քաղաքական հարցերով, թե էներգակիրների հետ կապված հարցերով, ինչու չէ` ապագայում նույնիսկ նպատակ ունենալով Ադրբեջանին ընդգրկել, այսպես կոչված, ինտեգրացիոն իր կառուցվածքների մեջ` Մաքսային միություն, Եվրասիական միություն: Ադրբեջանը, ինչպես Դուք ասացիք, պաշտոնական մակարդակով անվստահություն հայտնեց ԱՄՆ-ին, ինչը նրանց կողմից կոպիտ սխալ էր, և մենք պետք է կարողանանք…

– Այդտեղ օգտվել:

– Իհարկե: Բայց Ադրբեջանը ի՞նչ է անում ըստ էության: Այդ հարցում ԱՄՆ-ի դեմ նա դարձել է Ռուսաստանի ձեռքին գործիք: Դրա համար կարծում եմ, որ նրանք որոշակի անհաջողություններ կունենան, որովհետև դա պաշտոնական մակարդակով արվեց: Ադրբեջանի փոխնախարարը հայտնեց, որ ինքը միաժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչն է բանակցային ոլորտում, դա արվեց նախագահական նստավայրում բարձրաստիճան անձանց կողմից: Վաշինգտոնը պարզ ասաց` Ադրբեջանը թող ուղղակի մոռանա, որ կարող է մեզ վրա ճնշումներ գործադրելով փորձել անվստահություն հայտնել մեր դեսպանին: Չմոռանանք, որ դեսպան Ուորլիքը տարածաշրջան էր ժամանել և հակամարտող կողմերի նախագահներին բերել ամենաբարձր աստիճանին դրված ԱՄՆ նախագահի կողմից նամակ: Կա ուշադրության արժանի երկու հանգամանք ևս: Առաջինը` ադրբեջանցիները բացահայտ դժգոհում են ԱՄՆ քաղաքականությունից` համարելով, որ ԱՄՆ-ն փորձում է ԼՂ-ն վերականգնել որպես բանակցող կողմ, և երկրորդը, որը գուցե որոշ փորձագետներ կամ քաղաքական գործիչներ չկապեն այս հարցի հետ, օրեր առաջ Կալիֆոռնիայի խորհրդարանի ընդունած բանաձևի նախագիծն է` ԼՂ անկախության ճանաչման մասին: Քաղաքական հաջորդ պահը.  ղարաբաղյան կարգավորման գործընթացում` սկսած 1992 թվականից, երկու համանախագահող պետությունների` ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները երբեք այսքան լարված չեն եղել: Եվ ըստ էության, իմ գնահատականով, ԱՄՆ-ն սրանով ուղղակի բացահայտ ազդանշան է ուղարկում Մոսկվային, որ մենք չենք հանդուրժելու, որ դուք միայնակ Ադրբեջանի հետ մտնեք գործարքի մեջ` ի հաշիվ Ղարաբաղի և Հայաստանի շահերի: Ավելի քան ակնհայտ է այս ամենը, և բացի դրանից` մեծ թվով հրապարակումներ եղան, որոնց հետ ես համաձայն եմ այն իմաստով, որ ԱՄՆ-ն իսկապես լրջորեն նախաձեռնություն է ստանձնել` ես չէի ասի հակամարտության կարգավորման դերում, որովհետև կարգավորումը, ես կարծում եմ, իրական չէ, այլ որպեսզի հակամարտությունը չընդունի այլ ձևեր, որը ակնհայտ ձեռնտու է Ռուսատանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում