Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը պատրաստվում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն համալրել թիմի կազմը:
«Բարսա»-ի տրանսֆերային թիվ մեկ նպատակը Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասդապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն է, ով Վիկտոր Վալդեսին փոխարինողի արժանի հավակնորդ է համարվում: Վալդեսը, չնայած վնասվածքին, փոխելու է ակումբային գրանցումը:
Ակումբը ևս մեկ դարպասապահ է հրավիրելու, եթե Պինտոն ևս հեռանա ակումբից: Իսպանացի դարպասապահն ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու:
«Բարսա»-ն ակուվորեն հետաքրքրվում է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի 2 խաղացողների ծառայություններով: Իսպանիայի գործող չեմպիոնը պատրաստվում է 25 մլն եվրո առաջարկել կենտրոնական պաշտպան Մաց Հյումելսի տրանսֆերի դիմաց:
Ակումբը համալրելու մյուս թեկնածուն հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկո Ռոյսն է, որի հրաժարագինը կազմում է 35 մլն եվրո: