Reuters գործակալությունը ֆոտոշարք է ներկայացրել Լևինսկի-Քլինթոն սկանդալից:
Բիլ Քլինթոնի նախկին սիրուհի Մոնիկա Լևինսկին խախտել է տասնամյա լռությունը: Vanity Fair-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ շատ է ցավում 1996-ին տեղի ունեցածի համար: Նա խոստովանել է, որ նախագահի հետ սկանդալային սիրավեպից հետո ինքը մեծ դժվարություններ է ունեցել աշխատանք գտնելու հետ կապված:
Լևինսկու խոսքով՝ ինքը ստիպված է եղել հրաժարվել մի քանի շահավետ առաջարկներից: Գործատուները նրա առջև դրել են զանգվածային միջոցառումներում հայտնվելու և մամուլի հետ շփվելու պայման: Լևինսկին, ով արդեն 40 տարեկան է, կտրականապես հրաժարվել է նման գործարքներից: Նա նշել է, որ լռության համար Քլինթոնն իրեն չի վճարել: Լռության պահպանման որոշումը եղել է կամովին:













































