Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետի երկարաձգմանը:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի հայրը` Խորխե Մեսսին հերթական բանակցություններն է վարել կատալոնական ակումբի ղեկավարների հետ: Տեղեկությունների համաձայն` «կապտանռնագույններ»-ը պատրաստ են տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ առաջարկել հարձակվողին: Այն կարող է ավելանալ ևս 3 մլն եվրոյով` կախված «Բարսելոնա»-ի` մրցաշրջանի ընթացքում ունեցած հաջողություններից:
Ինչ վերաբերում է Մեսսիի պայմանագրով նախատեսված հրաժարագնին, ապա այն անփոփոխ կմնա` կազմելով 250 մլն եվրո: Մեսսիի հետ նոր պայմանագրի ստորագրման մասին կատալոնացիները կհայտարարեն առաջիկա օրերին:










































