«Ֆորմուլա 1»-ի «Մերսեդես» թիմի գերմանացի արշավորդ Նիկո Ռոսբերգը խոսել է թիմի հետագա պլանների մասին:
«Թիմը ավելի լավն է դառնում: Մենք շատ մեծ փոփոխություններ ենք կատարել, որոնք մեծ ազդեցություն կունենան մեքենայի վրա մյուս մրցաշրջանում:
Այս տարի այդ փոփոխությունները կատարվեցին արդեն չափազանց ուշ, բայց վստահ եմ, որ մենք ավելի ու ավելի լավն ենք դառնալու:
Ասածիս վառ օրինակն է Լուիս Հեմիլթոնը: Նա ամեն ինչ դիտարկեց ու ասաց.«Այո, ես հավատում եմ այս թիմին»: Դրա համար էլ նա գալիս է այստեղ»,- Ռոսբերգի խոսքերն է մեջբերում ESPN-ը: