Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Իրանցի կինը Մեղրիի անցակետով թմրամիջոցներ է ներկրել Հայաստան հեշտոցի մեջ թաքցրած

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Իրանի քաղաքացուհի Էլհամ Շիրխանիի և ՀՀ քաղաքացի Զոհրաբ Ստեփանյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 29-ամյա Զոհրաբ Ստեփանյանը 2013 թվականի օգոստոսին ծանոթացել է Իրանի 28-ամյա քաղաքացի Էլհամ Շիրխանիի հետ: Տեղեկացել է, որ նա զբաղվում է Իրանից Հայաստան թմրամիջոցների ներկրմամբ ու իրացմամբ, ցանկացել է ձեռք բերել թմրամիջոցներ:

2013 թվականի նոյեմբերի 8-ին Էլհամ Շիրխանին Մեղրիի մաքսակետով Իրանից ժամանել է Հայաստան: Նա իր հեշտոցում թաքցրած՝ ապօրինի ներկրել է ապահովիչի մեջ փաթեթավորած, 13,744 գրամ մաքուր քաշով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց, 86 հատ, 0,43 գրամ ընդհանուր քաշով «Մեթադոն» թմրամիջոցի հաբեր: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ թմրամիջոցները նախատեսված են եղել Զոհրաբ Ստեփանյանին իրացնելու համար, սակայն վերջինս չի հասցրել դրանք գնել, քանի որ նույն օրը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բերման են ենթարկել Էլհամին ու Զոհրաբին:

Էլհամի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված վերոհիշյալ թմրամիջոցները: Նրա մոտ հայտնաբերվել է նաև հոգեմետ նյութ հանդիսացող, 0,39 գրամ քաշով 39 հատ «Նորտրիպտիլին» դեղամիջոցը, որը նա ներկրել էր իր օգտագործման համար:

Էլհամ Շիրխանին մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 2-րդ մասով և 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Զոհրաբ Ստեփանյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 34-268 հոդվածի 3-րդ մասով:

Երկու ամբաստանյալն էլ գտնվում են կալանքի տակ:

Պարսկուհի Էլհամը դատարանի դահլիճ մտավ կարճաթև շապիկով:

Բաց էին պարսկուհու գլուխը, թևերը, մինչև անգամ՝ ինչ-որ չափով՝ փորը: Իսկ բաց բազկի վրա դաջվածք ուներ՝ թևավոր խաչի տեսքով:

Զոհրաբը դատական նիստին ներկայացավ բարձր տրամադրությամբ: Նա հաճախ ժպտում էր դահլիճում ներկա իր ընկերներին ու անկախ տեսք էր ընդունել, քանի որ դիրքորոշումն այն էր, որ Էլհամի ներկրած թմրամիջոցների գնորդը բոլորովին էլ ինքը չէր:

Էլհամը նիստի սկզբում իրեն մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքների համար՝ բոլոր դրվագներով, բայց ցանկացավ օգտվել լռելու իր իրավունքից ու հրաժարվեց ցուցմունքներ տալուց:

Նման դեպքում հրապարակվում են ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները:

Այդպես էլ եղավ: Մեղադրող Հովհաննես Ենոքյանը հրապարակեց Էլհամի տված նախաքննական ցուցմունքները:

Էլհամը հայտնել էր, թե 2013 թվականի հունիսին Հայաստանում բնակվող իր վաղեմի ծանոթ Փեժման Միրիջաֆարիի հրավերով ժամանել է Հայաստան, որպեսզի ընկերոջ օգնությամբ դիմի ՄԱԿ ու ՄԱԿ-ի կողմից ստանա փախստականի կարգավիճակ:

Ապրել է Փեժմանի վարձակալած բնակարանում՝ Կասկադի տարածքում: Ընկերոջից իմացել է, որ Հայաստանում թմրադեղերը պահանջարկ են վայելում ու թանկ են:

Նույն ընկերը՝ Փեժմանը, տեսնելով, որ ինքը թմրամիջոց է օգտագործում, առաջարկել է, որ հաջորդ անգամ Հայաստան գալիս հետը թմրադեղեր բերի՝ մետամֆետամին, ու վաճառի:

Էլհամը մեկնել է Թեհրան, ինչ-որ անծանոթ պարսիկից 120 դոլարով ձեռք է բերել 10 գրամ մետամֆետամին:

Կրկին ուղևորվել է Հայաստան՝ թմրադեղերը նախապես պահպանակի մեջ դնելով ու սեփական հեշտոցում թաքցնելով:

Հայաստան է եկել ավտոբուսով, Մեղրիի մաքսային անցակետով: Պարսկուհու հեշտոցում թաքցված թմրադեղերը չեն հայտնաբերվել:

Նա մաքսակետից որոշ տարածություն հեռանալուց հետո հեշտոցից հանել է թմրադեղերով պահպանակը, դրել պայուսակի մեջ:

Երևանում Փեժմանի միջոցով ծանոթացել է մի քանի տղամարդկանց, այդ թվում՝ Զոհրաբի հետ: Փեժմանը, որ Էլհամից վերցրել էր թմրադեղերը, ասել է, թե դրանք տվել է Զոհրաբին, ու վերջինս է գումարը տալու՝ մեկ գրամը՝ 200 դոլար հաշվարկով:

Սակայն Զոհրաբը գումար չի տվել Էլհամին: Վերջինս պահանջել է գումարը, իսկ Փեժմանն ասել է, թե որոշ ժամանակ հետո Զոհրաբը կվճարի:

Տեսնելով, որ վերջինս չի վճարում, Էլհամն ընկերոջը սպառնացել է անգամ ոստիկանություն դիմել, բայց ընկերը համոզել է, որ այս անգամ Էլհամը գնա Թեհրան, հաջորդ գալուն Զոհրաբը հին պարտքը կվճարի:

Էլհամը գնացել ու հաջորդ անգամ Հայաստան է եկել սեպտեմբերի 18-ին: Որդուն էլ հետն է բերել: Ըստ իր ցուցմունքի՝ այս անգամ հետը թմրադեղեր չի բերել, ցանկացել է նախորդ անգամ բերածի փողը ստանալ:

Հանդիպել է Փեժմանի շրջապատի տղերքին, այդ թվում՝ Զոհրապին, պահանջել է փողը, բայց նորից փող տվող չի եղել: Սեպտեմբերի 24-ին Էլհամը որդու հետ մեկնել է Թեհրան:

Այնտեղ իր ընկեր Մեհդիին է հանդիպել, ասել, թե Հայաստանում թմրամիջոցների սուր պահանջարկ կա: Ինքը անց է կացրել ու չի բռնվել: Մեհդին էլ ասել է՝ դե արի նորից տանենք:

Նա ձեռք է բերել 5 գրամ մետամֆետամին, թաքցրել իր կոշիկի մեջ:

Հոկտեմբերի 25-ին ավտոբուսով ժամանել են Հայաստան, անցել Մեղրիի մաքսային անցակետով: Կոշիկի մեջ պահված թմրամիջոցը չի հայտնաբերվել:

Մեհդին ցանկացել է թմրամիջոցը վաճառել գրամը՝ 100 դոլարով:

Մեհդին ու Էլհամը բնակարան են վարձել «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում: Փեժմանի միջոցով հանդիպել են նրա շրջապատի տղերքին: Որպես գնորդ հանդես է եկել Զոհրաբը: Վերցրել է հինգ գրամ մետամֆետամինը, խոստացել հաջորդ օրը գումարը վճարել: Մեհդիի մոտ նա թողել է իր վարորդական իրավունքի վկայականը:

Հետո Զոհրաբը եկել է, վճարել 50 հազար դրամ, խոստացել, որ մնացած գումարը մոտ օրերս կվճարի: Վերցրել է իր վարորդական իրավունքի վկայականը: Հետագա օրերին նրա հեռախոսն անջատված է եղել:

Հոկտեմբերի 29-ին վերադարձել են Թեհրան: Էլհամի հարցին Մեհդին պատասխանել է, թե Զոհրաբը գումարը տվել է…

Էլհամը, որ «ջրի ճամփա» էր սարքել Հայաստան գալ-գնալը, նորից, իր ասելով՝ անծանոթ պարսիկից ձեռք է բերել 12-13 գրամ մետամֆետամին, այդ ամբողջի համար վճարել 100 դոլար: Ձեռք է բերել նաև 90 հաբ մեթադոն՝ 15 դոլարով: Մետամֆետամինը նորից պահպանակի մեջ է դրել, պահպանակը թաքցրել իր հեշտոցում, մեթադոնի դեղահաբերը թաքցրել է իր ներքնազգեստի մեջ: Պայուսակի մեջ ունեցել է նաև հոգեմետ դեղեր՝ իր օգտագործման համար:

Մեղրիի մաքսակետում հոգեմետ դեղերը տեսել են, հարցրել ու բավարարվել Էլհամի պատասխանաով, թե դրանք իր օգտագործման համար են, քանի որ հիվանդ է: Կնոջ հեշտոցում ու ներքնազգեստի մեջ թաքցված թմրամիջոցները ամեն անգամվա նման՝ չեն հայտնաբերվել:

Մաքսակետից անցնելուց կես ժամ հետո Էլհամը հեշտոցից հանել է թմրամիջոցները, դրել պայուսակի մեջ:

«Կիլիկիա» ավտոկայանում նրան դիմավորել է մշտապես նրան սպասարկող տաքսիստ Արմենը:

Էլհամը նստել է մեքենա, որ գնա իր համար վարձակալված բնակարան: Բայց ճանապարհին Արմենի մեքենան կանգնեցրել են, նրանց բերման ենթարկել ոստիկանություն, անձնական խուզարկությամբ հայտնաբերել վերը արդեն հիշատակված քանակությամբ թմրամիջոցները:

Ստացվում է, որ մի ճարպիկ Էլհամ առնվազն չորս անգամ Մեղրիի մաքսային անցակետով անցել է՝ թմրամիջոցները քողարկելով սեփական հեշտոցի մեջ կամ ներքնազգեստում կամ ընկերոջ կոշիկի մեջ, ու մաքսակետում այդ բոլորը անտեսանելի, անհայտնաբերելի է եղել: Պարսիկ թմրաներկրողները ելումուտ են անում, իրենց ընկերներին էլ գովազդում, թե Հայաստանում թմրամիջոցների սուր պահանջարկ կա, թմրամիջոց ներկրողներն ավելանում են…

Եվ այսպես մինչև ե՞րբ… Հայաստանում թմրամիջոցների սուր պահանջարկի պայմաններում թմրամոլների քանակության սուր աճ էլ պիտի որ լինի, թմրամիջոցներ ձեռք բերելու ընթացքում պարտքերի մեջ ընկած, անելանելի վիճակի մեջ հայտնված, կործանվող նորանոր մարդիկ…

Բռնվելուց հետո Էլհամը Փեժմանին չի տեսել, նրան ներկայացրել են Փեժմանի ֆեյսբուքյան լուսանկարները, որոնք Էլհամը ճանաչել է: Միաժամանակ նա հայտնել է, թե պայուսակում եղած դեղերն իրեն բժիշկն էր նշանակել, քանի որ ինքը ՄԻԱՎ վարակակիր է…

Էլհամը Զոհրաբի հետ հարցաքննվել է առերես, ասել է, թե չգիտեր իրականում՝ թմրամիջոցների գնորդը Զոհրա՞բն էր, թե՞ մեկ ուրիշը:

Առերես հարցաքննությունից հետո Էլհամն ասել է, թե կաշկանդվել է Զոհրաբին առերես մեղադրելուց, ասել է՝ այլևս ի վիճակի չեմ Զոհրաբի հետ առերես հարցաքննվել, թե չէ նորից իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կտամ…

Ասել է, թե մեթադոնը գնել ու բերել է, քանի որ Զոհրաբն ասել է՝ «այ վոնտ մեթադոն», ասել է, որ եթե մեթադոն չբերի, մետամֆետամինն էլ չի գնի…

Թեհրանից մի քանի անգամ զանգահարել է Զոհրաբին, նորից հարցրել՝ յու վո՞նտ, Զոհրաբն էլ ասել է՝ օքեյ:

Այդպես՝ կցկտուր անգլերենով է շփվել Զոհրաբի հետ, իրար հասկացել են նաև շարժումներով… Զոհրաբը որոշ ժամանակ ապրել է Ամերիկայում, անգլերենից գլուխ էր հանում…

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո, մինչ այդ պահը իրեն լիովին մեղավոր ճանաչած Էլհամը հանկարծ ասաց, թե նախաքննական սկզբնական ցուցմունքները տվել է թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելով: Լավ չի հասկացել, թե ինչ է ասել: Իրեն էլ լավ չեն բացատրել իր իրավունքները: Հետո էլ թարգմանիչը լավ չի թարգմանել…

Մի խոսքով՝ հիմա Էլհամը պնդում է, թե թմրամիջոցների իրական գնորդը Զոհրաբը չէր, ինքը թմրամիջոցները բերել է Փեժմանի ու իր համար: Երկուսով պիտի բոլ-բոլ օգտագործեին:

Նախորդ բերածներն էլ տվել է Փեժմանին: Ում է նա իրացրել կամ տվել՝ ինքը չգիտի: Փեժմանն է ասել, թե փողը Զոհրաբը կտա:

Իրեն թարգմանիչն ասել է, թե երկու ամիս հետո կուղարկեն Պարսկաստան: Ինքը հիմա ոչ մի գանգատ չունի, մի բան է ուզում՝ որ իրեն շուտափույթ ուղարկեն Պարսկաստան:

Թարգմանիչ Արթուրն ասել է՝ դու ամեն բան պատմի, մեկ է՝ քեզ միայն վերջին բերածիդ համար պիտի դատեն: Ինքն էլ պատմել է՝ առանց իմանալու, որ ինքն իր դեմ ցուցմունք է տալիս, որ ասածներն օգտագործվելու են իր դեմ…

Երբ Թեհրանից հեռախոսով խոսել է Զոհրաբի հետ, ոչ թե հարցրել է՝ թմրամիջոց ուզո՞ւմ ես, այլ հարցրել է՝ ուզո՞ւմ ես, որ ես Հայաստան գամ՝ յու վո՞նտ: Զոհրաբն էլ ասել է՝ օքեյ: Այսինքն՝ դեմ չի եղել…

Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 23-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում