«Տիտանիկի» կործանումից անցել է ավելի քան 100 տարի, սակայն այդ նավի գաղտնիքները մինչ օրս դուրս են գալիս նրա ջրային գերեզմանից: Նրանցից մեկը դարձել է հանրության սեփականությունը:
Սենսացիոն փաստաթղթերը ներկայացվել են «Տիտանիկի» հիշարժան իրերի աճուրդի ժամանակ: Այլ առարկաների մեջ անակնկալ կերպով հայտնաբերվել են Մորիս Քլարքի կատարած գրառումները: Այդ մարդը ստուգել է «Տիտանիկի» սարքավորումները նավարկությունից հինգ ժամ առաջ: Նրա խոսքերով` նավի վրա 50 %-ով ավելի քիչ փրկարար լաստեր են եղել, քան հարկավոր էր:
Քլարքը իր գրառումներում նշում է, որ չի կարող պատմել եզրակացության մասին, քանի որ կզրկվի աշխատանքից: Բանն այն է, որ «Տիտանիկի» սեփականատերերը ճնշում են գործադրել ղեկավարության վրա, որը թույլ է տվել նավարկությունը: Թե ինչով դա ավարտվեց` գիտենք բոլորս:
Ստուգողը նաև նշել է, որ նավի վրա կա ընդամենը վեց փրկարարական օղակ, այսինքն՝ յուրաքանչյուրը նախատեսված է եղել 370 մարդու համար:
Քլարքի անհանգստությունն արդարացված էր, քանի որ լաստանավակներով հնարավոր է եղել փրկել միայն 706 հոգու, իսկ մնացած 1522-ը` իջել են ծովի հատակ:
Նշենք, որ այս փաստաթղթերը ևս հանվել են աճուրդի, իսկ պատմական սենսացիայի արժեքը 48.000 դոլար է:











































