Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարող ազդել Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի հատուկ ներկայացուցչի նշանակման որոշման վրա.
«Նա (Սաակաշվիլին) իրավունք չունի ազդել այդ որոշման վրա: Սաակաշվիլիի ներկայությունն ինքնին առնվազն չի նպաստում Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Ըստ իս՝ նրա ոչ դիվանագիտական հայտարարությունները և 2008 թվականին իրականացրած սադրանքը ցայժմ հարուցում են Ռուսաստանի զայրույթը: Հատուկ ներկայացուցիչ նշանակելով՝ Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները սկսում է «մաքուր էջից» և սպասում է նրա պատասխան քայլերին»:
Բիձինա Իվանիշվիլին այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ է նշանակել Զուրաբ Աբաշիձեին, ով 2000-2004 թվականներին հանդիսացել է Ռուսաստանում Վրաստանի դեսպան:










































