Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար, Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն հույս ունի, որ բրազիլացի երկրպագուները կաջակցեն իրենց «Մունդիալ-2014»-ի ժամանակ:
«Ես հույս ունեմ, որ բրազիլացիների կողմից մեծ աջակցություն կստանանք,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում AFP-ն: – Բրազիլիան եղբայրական երկիր է, մենք նույն լեզվով ենք խոսում: Ակնհայտ է, որ բրազիլացիները չեն աջակցի մեզ, եթե մենք խաղանք հենց Բրազլիայի հավաքականի դեմ: Եթե մեր հավաքականներին վիճակված է հանդիպել միմյանց, ապա հույս ունեմ, որ դա եզրափակիչ խաղում կլինի»:
Հիշեցնենք, որ ամռանը Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնությունում պորտուգալացիների հետ միևնույն խմբում են հայտնվել նաև Գերմանիայի, Գանայի և ԱՄՆ-ի հավաքականները:







































