Կատալոնական «Բարսելոնա»-ի պատվիրակությունը՝ ակուբի նախագահ Խոսե Մարիա Բարտոմեուի հետ Ցյուրիխում գտնվող ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում այսօր այցելել է կազմակերպության նախագահ Ժոզեֆ Բլատերին: Բլատերի և Բարտոմեուի հանդիպումը առաջինն է այն օրվանից, երբ վերջինս դարձել էր կատալոնական ակումբի նախագահ: Կողմերը պայմանավորվել են միասնական աշխատանքի անհրաժեշտության մասին բոլոր մակարդակներում ֆուտբոլի զարգացման համար:
Ինչպես հաղորդում է «կապտանռնագույններ»-ի պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք կապված են երեխաների պաշտպանության հետ, բայց զրույցը ունեցել է ընդհանուր բնույթ, որի ժամանակը Բլատերը վստահեցրել է, որ ինքը ոչ մի կապ չի ունեցել ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի կայացրած որոշման հետ, որը արգելում էր «Բարսելոնա»-ին հաջորդ երկու տրասֆերային պատուհանների ժամանակ ձեռբերումներ անել, որոնք կապված էին 18 տարին չլրացած ֆուտբոլիստների տրանսֆերների և գրանցումների հետ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն պաշտոնապես բողոքարկել էր կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը: Մինչև որոշման ուժի մեջ մտնելը ակումբի վրայից հանվել է ներքին և միջազգային տրանսֆերներ իրականացնելու արգելքը:









































