TopGear-ի հաղորդավար Ջերեմի Քլարկսոնը 20 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվում է կնոջից՝ հայտնում է The Telegraph-ը: Վերջին տարիներին ամուսինների հարաբերությունները բավական լարված են եղել, դրանք մշտապես մթագնել են դավաճանությունների մասին շշուկները: Ավելին՝ վերջին 3 տարին զույգն առանձին է ապրել, չնայած հանրության առջև բացառապես միասին են երևացել:
Ապրիլի 11-ին Քլարկսոնը նշել է իր 54-ամյակը: Ըստ շշուկների՝ դրանից մի քանի օր առաջ նրա կինը հայտարարել է, որ բաժանվում է: Մարտի վերջին նրան տեսել են Մայորկայի լողափին՝ անհայտ տղամարդու ընկերակցությամբ : ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ նրանք իրենց զույգի նման են պահել: Քլարկսոնը ևս մի քանի կողմնակի սիրավեպ է ունեցել:
Ջերեմի Քլարկսոնն ու Ֆրենսիս Քեյնն ամուսնացել են 1993-ին: Զույգը 3 երեխա ունի՝ երկու աղջիկ և 1 տղա:








































