Պարզվել է, որ դերասան Ջորջ Քլունին ամերիկացի հայտնի նախագահներից մեկի՝ Աբրահամ Լինքոլնի հեռավոր ազգականն է, գրում է Reuters-ը:
Ծագումնաբանության ոլորտի մասնագետները պարզել են, որ Լինքոլնի մայրը և Քլունիի հեռավոր տատիկը ծնվել են միևնույն մորից, սակայն նրանց հայրը տարբեր է եղել:
Աբրահամ Լինքոլնը ԱՄՆ-ի ազգային հերոս է, ում կառավարման տարիներին վերացվել է ստրկությունը: Չնայած այն հանգամանքին, որ Լինքոլնը եղել է հանրապետական, Բարաք Օբաման բազմիցս խոստովանել է, որ հիացած է այդ քաղաքական գործչով: 2008թ. իր երդման արարողության ժամանակ նա ձեռքը դրել է այն նույն Աստվածաշնչի վրա, որը 1861թ. օգտագործել է նաև Լինքոլնը:
Նշենք, որ Ջորջ Քլունին իր հերթին բազմիցս կոչ է արել քվեարկել Բարաք Օբամայի օգտին:









































