Ագրեսիվ տրամադրված բրիստոլցիներից մեկը Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնին «քիթ է ցույց տվել», երբ նա շրջում էր նավաշինարանում՝ ընտրություններից առաջ աջակցելու պահպանողական կուսակցության իր զինակցին: Քաղաքապետը չի շփոթվել և պատասխանել է նույն վիրավորական ժեստով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Հենց Ջոնսոնը մտել է նավահանգստի պատմական հատված, նա բախվել է ագրեսիվ ընտրողների հետ: Լրագրողների հետ զրուցելիս նրա հասցեին տեղացել է վիրավորանքների և հայհոյանքների տարափ: Մի կին բացականչել է, որ նրա համար այնտեղ ոչ ոք ուրախ չէ:
Ցուցարարներից մեկը նրան «քիթ է ցույց տվել»: Քաղաքապետը անպատասխան չի թողել և արձագանքել է ակնթարթորեն` իր հերթին զայրացած բրիստոլցուն «քիթ է ցույց տվել» և ասել «Կորե´ք», ինչպես նաև հայհոյանքով պատասխանել պահպանողական կուսակցության հասցեին հնչեցրած վիրավորական բացականչություններին:











































