Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դավիդ Վիլյան ցանկանում է մասնակցել աշխարհի 2014 թվականի առաջնությանը:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ դա բարդ խնդիր է, քանի որ Վիսենտե դել Բոսկեի թիմում բավականաչափ հզոր հարձակվողներ են ընդգրկված:
«Ես շատ կցանկանայի մասնակցել Մունդիալին: Բայց հավաքականում մեծ է մրցակցությունը, ինչը բավականաչափ բարդացնում է դել Բոսկեի խնդիրը: Հուսով եմ, ինձ կհաջողվի մեկնել Բրազիլիա: Աստված տա, որ «Ատլետիկո»-ի կազմում մրցաշրջանի վերջին հանդիպումներում գոլերի հեղինակ դառնամ»,- ասել է Վիլյան:







































