Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Ուսուցիչների հավելավճարները չեն տրամադրվել. ֆիննախը խախտումներ է հայտնաբերել ԿԳՆ-ում

Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը ստուգումներ է իրականացրել կրթության և գիտության նախարարությունում՝ հայտնաբերելով մի շարք խախտումներ:

Ըստ այդմ՝ անցյալ տարի՝ 2013թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության ծախսերի իրականացման ընթացքում անտեսվել են ՀՀ կառավարության հաստատած կարգի պահանջները, մասնավորապես` տարեվերջին դրամարկղի մնացորդը ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել, թույլ են տրվել առանձին ծախսային հոդվածներով գերածախսեր, որոնք հանգեցրել են կրեդիտորական պարտքերի առաջացման և հաջորդ տարիներին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա լրացուցիչ պարտավորությունների ձևավորման: Կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում չեն նախատեսվել համապատասխան նորմեր սովորողների թվաքանակի փոփոխության հետ կապված պայմանագրային գումարի վերահաշվարկման համար: Դա հանգեցրել է նրան, որ սովորողների թվի նվազման պայմաններում համապատասխան չափով բյուջեից հատկացվող գումարները չեն նվազել:

ՀՀ պետական բյուջեից կրթաթոշակների վճարման համար հատկացված գումարների մի մասը համապատասխան ծրագրերով նախատեսված նպատակով չեն ծախսել և պետական բյուջե չեն վերադարձրել: «Ավարտական փաստաթղթերի, գովասանագրերի, դասամատյանների, մեդալների, ծրարների, ուսումնական ծրագրերի, մանկավարժական պարբերականների և ուսումնադիտողական պարագաների ձեռքբերում» ծրագրով իրականացվել են 10 մլն 522.5 հազար դրամի ապրանքների ձեռք բերումներ, որոնց անհրաժեշտությունը ամբողջությամբ կամ հիմնական մասով չի եղել և ամբողջությամբ կամ հիմնականում, ըստ անալիտիկ հաշվառման տվյալների, մնում են որպես մնացորդներ: 6 մլն 370 հազար դրամի ուսուցողական ֆիլմերն առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի` պահանջագրերի և բաշխման ցուցակների դուրս են գրվել ծախսերով:

Պարզվում է՝ նախարարությունը չի տրամադրել ուսուցիչների հավելավճարները. «Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում» ծրագրով 2011-2013թթ. ՀՀ պետական բյուջեում նախատեսված գումարները ծրագրով նախատեսված նպատակներով չեն ծախսվել` նախատեսված 2 մլրդ 137 մլն 012 հազար դրամից ծրագրով նախատեսված նպատակներով ծախսվել է ընդամենը 6 մլն 722.4 հազար դրամը, իսկ մնացած գումարները հիմնականում նվազեցվել և ուղղվել են ՀՀ պետական բյուջեի այլ ծրագրերի ֆինանսավորմանը:

«Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հիմնանորոգում» և «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրերով հիմնանորոգման նպատակով ՀՀ պետական բյուջեից նախարարությանը հատկացված գումարների ծախսումների ընթացքում թույլ են տրվել հավելագրումների ու անորակ աշխատանքների կատարման փաստեր, ինչպես նաև մի շարք օրենսդրական ակտերի պահանջների անտեսումներ:
Ուստի ստուգումների արդյունքում ֆիննախն առաջարկել է. «Ձեռնարկել համապատասխան միջոցառումներ արձանագրված գումարները ՀՀ պետական բյուջե վերականգնելու և անորակ կատարած աշխատանքները վերացնելու ուղղությամբ»:

Ինչպես նաև՝ պետական բյուջեում ծրագրային վերաբաշխումները կատարել միայն խիստ անհրաժեշտության դեպքերում: Որպես կրթության բնագավառի լիազոր պետական մարմին` քննարկել ուսումնական հաստատություններում սովորողների թվաքանակի փոփոխության հետ կապված ծախսերի վերահաշվարկի համապատասխան կարգ մշակելու և սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու անհրաժեշտության հարցը:

Բյուջետային ծրագրերով ուսումնական հաստատությունների հետ կնքվող պայմանագրերում նախատեսել համապատասխան պայման` կրթաթոշակի վճարման համար պայմանագրով նախատեսված գումարների չծախսված մնացորդները տարեվերջին ՀՀ պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ:

«Ավարտական փաստաթղթերի, գովասանագրերի, դասամատյանների, մեդալների, ծրարների, ուսումնական ծրագրերի, մանկավարժական պարբերականների և ուսումնադիտողական պարագաների ձեռք բերում» ծրագրով թույլ չտալ նախատեսված գումարների հաշվին անարդյունավետ ծախսեր կատարելու դեպքեր: Ծրագրի շրջանակներում գնումների պլանի կազմման և իրականացման ընթացքում հաշվի առնել պահեստավորված միջոցների մնացորդները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում