Ուկրաինայում որոշվել է հրաժարվել Գեորգիևյան ժապավենների կիրառումից որպես Հաղթանակի խորհրդանիշ: Քանի որ այդ ժապավենը դարձել է անջատողականների և ռուսամետ ակտիվիստների համար ինքնատիպ ճանաչողական նշան, մայսի 9-ի խորհրդանիշ է դարձել կարմիր կակաչի պատկերը:
Ծաղիկը որպես նոր խորհրդանիշ կիրառելու կոչն արել է Ուկարինայի ազգային հիշողության ինստիտուտը՝ փոխանցում է NEWSru UA-ն:
Ծաղկի տեսքով խորհրդանիշը մշակել է խարկովցի դիզայներ Սերգեյ Միշակինը: Կակաչը հիշեցնում է փամփուշտից առաջացած անցք, որից արյուն է խոսում:
Դիզայներն աշխատանքը կատարել է միանգամայն անվճար, իր ընկերոջ՝ Ազգային հեռուստաընկերության գործող տնօրեն Զուրաբ Ալասանիայի խնդրանքով:








































