Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար, ՕԵԿ-ական Արտաշես Ավոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանին:
Ի դեպ՝ համապատասխան կարգադրությունը ՀՀ Նախագահն ստորագրել է ապրիլի 30-ին։








































