Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ցամաքային զորքերի Ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Մեթին Գյուրաքընի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 5-8-ը այցելելու է Բաքու:
Այցի նպատակը ռազմական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարների քննարկումն է: Այցի շրջանակներում թուրքական պատվիրակությունն այցելելու է Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ուսումնական հաստատություններ և Ռազմական ակադեմիա:










































